Wall Street Journal պարբերականը կվերածվի սոցցանցի

Ամերիկյան Wall Street Journal պարբերականի հրատարակիչ` ֆինանսական նորությունների ամերիկյան Dow Jones & Company գործակալությունը հայտարարել է, որ մտադիր է օրաթերթի կայքը վերածել այնպիսի հարթակի, որը այցելուներին ընթերցանությունից բացի այլ գործողություններ իրականացնելու հնարավորություն կտա, հաղորդում է Mashable-ը:
Ըստ ընկերության ղեկավար Լեքս Ֆենուիկի` նոր հարթակի շնորհիվ օգտագործողներն ավելի շատ ժամանակ կանցկացնեն կայքում: Նոր հարթակի հիմքում ընկած կլինի WSJ Profile համակարգը:
Գործնական կապերի որոնման և հաստատման համար նախատեսված LinkedIn սոցցանցի նմանությամբ` յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն կունենա լրացնել անհատական անձնական էջը` նշելով աշխատանքի վայրը, կրթությունը, կոնտակտային տվյալները, աշխատանքային փորձն ու սեփական կարճ բնութագիրը: Բացի այդ` պարբերականի ընթերցողները հնարավորություն կունենան փոխանակվել հաղորդագրություններով: Ֆենուիկը նշել է, որ WSJ Profile-ը պարբերականի կայքում կհայտնվի մի քանի շաբաթից:
Թեմա
Civilnet










