Գլխավոր Լրահոս

Google-ը չի վաճառի Glass-ի` դեմքերը ճանաչող ծրագիրը

Google-ը չի վաճառի Glass-ի` դեմքերը ճանաչող ծրագիրը
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը հաստատել է այն տեղեկությունը, որ մոտ ապագայում մտադիր չէ իր Google Glass գաջեթում կիրառել այնպիսի բջջային ծրագրեր, որոնք թույլ կտան ճանաչել մարդկանց դեմքերը, հաղորդում է Mashable-ը: Այս որոշումը Google-ը բացատրում է նրանով, որ ծրագրի օգտագործման դեպքում հնարավոր է` խախտվի մյուս մարդկանց անձնական կյանքի իրավունքը: Այն բջջային ծրագրերը, որոնք օժտված կլինեն դեմքերի ճանաչման գործառույթով, չեն վաճառվի Google-ի պաշտոնական խանութներում: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել այլ աղբյուրներից` սակայն առանց Google-ի աջակցության: Forbes-ը նշում է, որ Google-ի այս որոշումը, ըստ ամենայնի, պայմանավորված է նաև կոնգրեսմենների կողմից ընկերությանն առաջադրած հարցերի հետ: Հիշեցնենք, որ Google-ը խոստովանել էր, որ իր ավտոմեքենաները Street View քարտեզագրական ծառայության համար փողոցների համայնապատկերը նկարահանելիս խախտել են մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Հիշեցնենք, որ Google Glass-ն ունի 5 Մգպ տեսախցիկ, որի միջոցով հնարավոր է լուսանկարել և տեսանկարել, 16 Գբ հիշողությամբ ֆլեշ հիշողության կուտակման սարք, որը սինխրոնիզացված է տվյալների պահպանման Google Drive ամպային ծառայության հետ, microUSB և լիցքավորման սարք: Ակնոցի թափանցիկ փոքր էկրանը համարժեք է 2,5 մ հեռավորության վրա տեղակայված 25-դյույմանոց HD էկրանին: Գաջեթի մարտկոցների խնայողության նպատակով ակնոցը համատեղված է Wi-Fi 802.11b/g հնացած տարբերակի հետ: Սարքավորման ներսից եկող ձայները կարող է լսել միայն օգտագործողը: Google Glass-ի ամբողջական օգտագործման համար հարկ կլինի Android 4.0.3 (Ice Cream Sandwich) և ավելի բարձր տարբերակի օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որն ունի Bluetooth և MyGlass բջջային ծրագիր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում