Գլխավոր Լրահոս

Twitter-ը թողարկել է Vine-ի Android տարբերակը

Twitter-ը թողարկել է Vine-ի Android տարբերակը
Twitter միկրոբլոգների ցանցը ներկայացրել է Vine բջջային ծրագրի Android տարբերակը, որը նախատեսված է կարճ տեսանյութերի ստեղծման և հրապարակման համար, հաղորդում է TechCrunch-ը: Twitter-ը iPhone և iPod գաջեթների համար նախատեսված Vine բջջային ծրագիրը ներկայացրել էր 2013թ. հունվարի 24-ին, որի օգնությամբ հնարավոր է ստեղծել մինչև 6 վայրկյան տևողությամբ ձայնային տեսանյութեր: Բջջային ծրագրից օգտվելու համար հարկավոր է Vine-ում ստեղծել անձնական օգտատիրական էջ կամ օգտագործել Twitter-ի անձնական էջը: Արդյունքում ստացված տեսանյութը հնարավոր է տեղադրել սեփական Twitter բլոգում կամ Facebook-ի էջում: Android համակարգի Vine-ի ծրագիրը նախատեսված է Android 4.0 և ավելի բարձր տարբերակների համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում