Թուրքիայի քաղաքներում հունիսի 3-ի գիշերը շարունակվել են հակակառավարական ելույթները:
Հիշեցնենք, որ դրանք սկսվել են մայիսի վերջին, և ավելի զանգվածային բնույթ են կրել մայիսի 31-ից: Ցույցերը սկզբում պայմանավորված էին իշխանությունների՝ Ստամբուլի Գեզի այգին քանդելու և նրա տեղում առևտրա-ժամացային համալիր կառուցելու ծրագրերով։ Դրանք բնապահպանների խաղաղ ակցիաներ էին, սակայն արագ վերաճեցին Թուրքիայի վարչապետի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից իրականացվող քաղաքականության դեմ դժգոհության։
Civilnet











