Գլխավոր Լրահոս

iPhone-ը կոտրել են լիցքավորման սարքի միջոցով

iPhone-ը կոտրել են լիցքավորման սարքի միջոցով
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային անվտանգության երեք մասնագետներ հայտարարել են, թե իրենց հաջողվել է մոդիֆիկացված լիցքավորման սարքի օգնությամբ կոտրել iPhone սմարթֆոնը, հաղորդում է Forbes-ը: Լիցքավորման սարքը «հաքերները» պատրաստել են ինքնուրույն, որի մանրամասն նկարագրությունը չեն ներկայացրել: Նրանք նշել են, որ վերջինիս բաղադրիչներից մեկը $45 արժողությամբ BeagleBoard մայր սալիկով համակարգիչն է: Այն հնարավոր չէ տեղադրել iPhone և iPad լիցքավորման սարքի ներսում: Միացնելով iPhone-ը լիցքավորիչին` մասնագետները 1 րոպեում սարքավորման ներսում կարողացել են տեղադրել պայմանական «վնասաբեր ծրագիրը»: «Հաքերները» հաղորդում են, որ փորձարկման համար օգտագործվել է վերջին սերնդի iPhone սմարթֆոնը, որն աշխատում է նորագույն iOS օպերացիոն համակարգով: Նրանք նաև նշել են, որ հեռախոսը կոտրելու` իրենց մշակած մեխանիզմը չի պահանջում ջեյլբրեյքի ծրագիր և չի նախատեսում օգտագործողի մասնակցությունը, այսինքն` «վնասաբեր ծրագիրը» աշխատում է ավտոմատ ռեժիմում: Նշենք, որ լիցքավորման միջոցով iPhone-ը կոտրելու վերաբերյալ մանրամասն նկարագրությունը կներկայացվի հուլիսի վերջին Վաշինգտոնում կայանալիք Black Hat համաժողովի շրջանակում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում