Գլխավոր Լրահոս

Թուրք ցուցարարներն «էժանացրել են» թուրքական ընկերությունները

Թուրք ցուցարարներն «էժանացրել են» թուրքական ընկերությունները

Հունիսի 3-ի երեկոյան բորսաների փակմանը թուրքական հիմնական Borsa Istanbul Stock Exchange National 100-ը 10,5% անկում է արձանագրել, National 30 ինդեքսը՝  10,3%, հաղորդում է Bloomberg-ը: Մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Garanti Bank-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 10-15%-ով.: Ամենաամեծ անկումն արձանագրել է Teknosa Ic Ve Dis Ticaret AS սպառողական ցանցը՝ 19%: Թուրքական բջջային խոշոր օպերատորը՝ Turkcell-ը կորցրել է 5,7%, որը բորսայում արձանագրված «լավագույն» ցուցանիշն է: Թուրքիայում դեռ մայիսի 31-ին սկսած հուզումները, որոնք Ստամբուլից արագորեն տարածվել են երկրի մյուս քաղաքներ, անսպասելի են եղել բորսայական ներդրողների մեծ մասի համար:

Փորձագետների խոսքով՝ Թուրքիան վերջին շրջանում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով բավական կայուն երկիր է համարվել: Ավելին՝ զարգացող տնտեսությունների շրջանում թուրքական շուկան ամենագարվիչ է համարվել: Վերջին 12 ամսում National 100 ինդեքսը աճելէ 41%-ով, National 30-ը՝ 44%-ով: Մայիսին ամերիկյան Bank of America Merrill Lynch-ի հարցմանը մասնակցած 231 մենեջերների մեծ մասը (միասին վերահսկում են $661 մլրդ-ի ակտիվներ) նախընտրելի շուկաների առաջին տասնյակում ընդգրկել են նաև Թուրքիան:  Հարցվածների 60% -ը նշել է ընկերությունների պորտֆելներում  թուրքական բաժնետոմսերի «գերակաշռման» մասին: Ընդ որում՝ Թուրքիան առաջատար դիրքերում է ոչ առաջին անգամ:

Ամերիկյան Emerging Portfolio Fund Research ընկերության տվյալների համաձայն՝ 2013թ. սկզբից ի վեր թուրքական շուկա է ներհոսել $869 մլն: Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2012թ. Թուրքիայի բաժնետոմսերի շուկայում օտարերկրյա ներդրումները կազմել են $6,3 մլրդ՝ 2013թ. սկզբից ի վեր՝ $1,3 մլրդ: 

Փորձագետները քիչ հավանական են համարում Թուրքիայից բորսաների «փախուստը»  զարգացող այլ շուկաներ: Մյուս կողմից՝ տեղի ունեցող գործընթացը նրանք զարգացող շուկաներում ռիսկերի առակայության վկայություն են համարում: Գերմանական Deutsche Bank-ի փորձագետ Փոլ Սմիթի խոսքով՝ որոշակի արտահոսք այնուհանդերձ հնարավոր է: «Դա նույն բանն է, թե «Տիտանիկում» փոխես նավախցիկը, քանի որ ներկայում զարգացող շուկաներից որևէ մեկում խաղաղ հանգրվան չկա», -ասել է Սմիթը:

Փորձագետները այս հարցում կարևոր գործոն են համարում նաև թուրքական շուկայի մասշտաբները: Այսպես՝ 2013թ. զարգացող շուկաներում բաժնետոմսերում պորտֆելային ներդրողների «թուրքական» մասնաբաժինը կազմել է 0,1%:

Երկրի բազմաթիվ քաղաքները համակած հուզումներին բավական բացասական է արձագանքել նաև Թուրքիայի պետպարտատոմսերի շուկան: Այսպես՝ երկամյա  մարման ժամկետով պարտատոմսերի տոկոսադրույքը  բարձրացել է մինչև 6,78%՝ արձանագրելով 2005թ. հետո եկամտաբերության ամենաբարձր ցուցանիշը:

Ելույթները Թուրքիայում սկսվել են մայիսի վերջին, և առավել զանգվածային բնույթ են կրել մայիսի 31-ից: Ցույցերը սկսվել են՝ պայմանավորված իշխանությունների՝ Ստամբուլի Գեզի այգին քանդելու և նրա տեղում առևտրա-ժամացային համալիր կառուցելու ծրագրերով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում