Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հունիսի 4-ին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Այս մասին ասված է ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունում:
Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Civilnet











