Գլխավոր Լրահոս

Դեղերի գներն ուսումնասիրվում են. ԱՆ

Դեղերի գներն ուսումնասիրվում են. ԱՆ

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների, ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։

2013թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնավորապես «Պրեստարիում 5մգ և 10մգ», «Պրեստարիում կոմբի արգինին», «Պրեստանս», «Նոլիպրել ֆորտե արգինին», «Դետրալեքս», «Պրեդուկտալ MR», «Էսենցյալե ֆորտե Ն», «Տաֆլոտան» դեղերի ինվոյսային գինը նվազել է 5%-ով, սակայն նույն ժամանակահատվածում դրանց մեծածախ գինն աճել է միջինը 6,4 %-ով: Գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների փոփոխությունը և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը: Մինչդեռ 2013թ. վերջին երկու ամսվա ընթացքում ոչ արտադրողն է գների փոփոխություն կատարել և ոչ էլ արտարժույթի փոխարժեքն էականորեն  փոխվել:

Փորձագետների տվյալներով` ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նշված դեղերի մեծածախ գների աճ չի արձանագրվել:

Ընթացիկ տարվա սկզբից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում նկատվել է գների տատանումների աստիճանի համեմատական նվազում` կախված արտարժույթի փոխարժեքի կայունացման հետ: 2013թ. մայիսի 31-ի դրությամբ դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում