Գլխավոր Լրահոս

«Հայջրմուղկոյուղին» չարաշահել է գերիշխող դիրքը. ՏՄՊՊՀ

«Հայջրմուղկոյուղին» չարաշահել է գերիշխող դիրքը. ՏՄՊՊՀ

«Ապակեմեկուսիչ» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` հայտնելով, որ «Հայջրմուղկոյուղին» անհիմն կերպով ջրազրկել է իրենց կազմակերպությանը, հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:

Ընկերությունը նշել է, որ «Հարավային» մասնաճյուղի «Սևան» տեղամասի կողմից իրենց ներկայացվելէ 2012թ. մայիս ամսվա ջրի ծախսը, որը կազմում է 1272 խմ,  այն դեպքում, երբ սկսած 2005-ից` ընկերության միջին ամսական ծախսը չի գերազանցել 40-50 խմ-ը:

Պարզվել է, որ վերոնշյալ խնդիրն առաջացել է ցանցում առաջացած վթարի հետևանքով: Սակայն, առանց պարզելու վթարի հետևանքները, «Հայջրմուղկոյուղին» ապամոնտաժել է ընկերությանը պատկանող հաշվիչը, քանի որ վերջինս չի վճարել 1272 խմ ջրի դիմաց:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ դադարեցնելով ընկերության ջրամատակարումը, «Հայջրմուղկոյուղին» թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ի սկզբանե սխալ են կատարվել ջրամատակարաման տեխնիկական միացումները, ինչն էլ վթարի պատճառ է հանդիսացել:

Հանձնաժողովի կայացրած որոշմամբ` «Հայջրմուղկոյուղին» պարտավորվել է տեղադրել նոր հաշվիչ և վերականգնել ընկերության ջրամատակարումը: Ընկերությունն ընդունել է սխալը և պարտավորվել սեղմ ժամկետներում լուծել խնդիրը: Նկատի ունենալով իրավախախտման բնույթը, ինչպես նաև իրավախախտման փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ՏՄՊՊՀ որոշմամբ, «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը տրվել է նախազգուշացում՝ հետագայում նման գործելաոճից զերծ մնալու հանձնարարականով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում