Gmail-ի Android տարբերակի թարմացման գործընթացը մեկնարկել է

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը սկսել է Android սմարթֆոններում Gmail էլետրոնային փոստի նոր տարբերակի ներդրման աշխատանքները, հաղորդում է Verge-ը:
Ինչպես և անհատական համակարգիչներում, այնպես էլ բջջային սարքավորումներում Gmail-ի թարմացումից հետո կսկսվի յուրաքանչյուր հաղորդագրության անհրաժեշտ պիտակավորման ավտոմատ դասակարգման գործընթացը:
Նշենք, որ Gmail-ի թարմացված բջջային տարբերակը կխնայի օգտատիրոջ ժամանակը` շնորհիվ նոր` Pull To Refresh գործառույթի, իսկ Spam և Trash բաժինները հնարավոր կլինի մաքրել մեկ հպումով:
Gmail 4.5 տարբերակը Android-ի բոլոր օգտատերերին հասանելի կլինի մի քանի շաբաթ անց:
Թեմա
Civilnet










