Գլխավոր Լրահոս

Intel-ը ներդրումներ է կատարում «ժեստերի և ձայնի» մեջ

Intel-ը ներդրումներ է կատարում «ժեստերի և ձայնի» մեջ
Միկրոպրոցեսորներ արտադրող ամերիկյան Intel ընկերությունը ստեղծում է $100 մլն կապիտալ ունեցող հատուկ հիմնադրամ, որը ներդրումներ է կատարելու ժեստերի և ձայնային հրամաններ ճանաչող տարբեր նախագծերում, հաղորդում է TechCrunch-ը: Վենչուրային ֆոնդը միջոցներ կտրամադրի ծրագրային ապահովման մասնագետների խմբերին, որոնք կզբաղվեն պատկերների, ձայնի կամ ժեստերի միջոցով կառավարման, էմոցիոնալ միմիկայի ճանաչման կամ այլ բիոմետրիկ պարամետրերի հետ աշխատող ծրագրերի մշակմամբ: Intel-ը սկսել է համանման բջջային ծրագրերի համար նախատեսված հատուկ միջավայր ստեղծել (Perceptual Computing SDK) և հայտարարել է մտահղացումների մրցույթ` $1 մլն մրցանակային ֆոնդով: Վենչուրային նոր ֆոնդը կհանդիսանա ընկերության Intel Capital ներդրումային ստորաբաժանման մի մասը: Վերջինս հիմնադրման պահից (1991թ.) ի վեր ներդրել է ավելի քան $10,8 մլրդ` աշխարհի 54 երկրի 1284 ընկերություններում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում