Գլխավոր Լրահոս

Կենսաթոշակը չի բարձրանա

Կենսաթոշակը չի բարձրանա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեքշաբթի հայտարարել է, որ կենսաթոշակների, նպաստների կամ պետական ծառայողների աշխատավարձերի չափը, ի տարբերություն նվազագույն աշխատավարձի հուլիսի 1-ին նախատեսվող բարձրացման, փոփոխություն չի կրի։ Մարտի 18-ին, լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե կառավարությունում լրջորեն դիտարկվում է 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը, ինչպես նաև թոշակների բարձրացման հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, նախարարն ասել է, որ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այն առաջարկում է հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը դարձնել Դ45 հազ.՝ ներկայիս Դ35 հազ-ի դիմաց։ Նախարարի խոսքով՝ պետական ծառայության համակարգի աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների չափերին կառավարությունը կանդրադառնա 2014թ. հունվարին՝ 2014թ. պետական բյուջեի շրջանակում։

Հարցին, թե նվազագույն աշխատավարձի Դ10 հազ-ով բարձրացումը ի՞նչ կտա գազի գնի բարձրացման պայմաններում, Ասատրյանը պատասխանել է, որ գործադիրը փորձում է խնդիրը «կամաց-կամաց» լուծել։ «30%-ով ավելացվում է նվազագույն աշխատավարձը, և մեր հիմնական նպատակը աշխատող աղքատների խնդրի աստիճանական լուծումն է։ Այսինքն՝ այն չափը, որ առաջարկվում է, այսօրվա աղքատության շեմից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափ է»,– նշել է նախարարը։

Մոտավոր հաշվարկներով՝ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Դ10 հազ-ով կամ 28,5%-ով բարձրացնելու արդյունքում պետբյուջեի ծախսերը կավելանան Դ2  մլրդ-ով։ Նույն 28,5%-ով կամ Դ3,7 հազ-ով (մինչև Դ16,7 հազ.) բազային կենսաթոշակը բարձրացնելու դեպքում միջին աշխատանքային կենսաթոշակը կկազմեր Դ35 հազ.։ Արդյունքում ընթացիկ տարվա միայն երկրորդ կիսամյակում պետբյուջեի ծախսերը մոտավոր հաշվարկներով կավելանային Դ10 մլրդ-ով։

Փաստացի, կառավարությունը ոչ միայն երկրորդ կիսամյակում հավելյալ Դ10 մլրդ հավաքագրելու հնարավորություն չի տեսել, այլև չի կարողացել կատարել բյուջեի ծախսերի վերաբաշխում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում