Գլխավոր Լրահոս

Sony-ն ներկայացրել է Xperia M սմարթֆոնը

Sony-ն ներկայացրել է Xperia M սմարթֆոնը
Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony Mobile Communications ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Xperia M սմարթֆոնը, որն աշխատում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով, հաղորդում է Mashable-ը: Գաջեթն ունի դասական կորպուս, FWVGA ձևաչափի 4-դյույմանոց էկրան, 2-ական Krait մեկմիջուկանոց Qualcomm Snapdragon S4 Plus (MSM8227) պրոցեսոր, Adreno 305 տեսաքարտ, 1 Գբ օպերացիոն և 4 Գբ ներկառուցվող հիշողություն, Exmor RS սենսորով 5 Մգպ առաջնային և 0,3 Մգպ երկրորդային տեսախցիկներ, Wi-Fi և Bluetooth 4.0, մինչև 64 Գբ տարողունակությամբ microSD քարտարան: Xperia M-ն աշխատում է HSPA+ բջջային ցանցերի հետ (LTE-ի ցանցերի հետ աշխատանքը նախատեսված չէ) և կներկայացվի 1 և 2 sim քարտերով տարբերակներով: Գունային առաջարկները կլինեն` սպիտակ, սև, դեղին և ալ կարմիր: Սմարթֆոնի գնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում