Գլխավոր Լրահոս

Չինացի կիբերլրտեսները գողացել են 40 երկրի գաղտնիքները

Չինացի կիբերլրտեսները գողացել են 40 երկրի գաղտնիքները
Համակարգչային անվտանգության համակարգերի մշակմամբ զբաղվող ռուսական «Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել է լրտեսների ցանց, որի գործողությունների զոհ է դարձել աշխարհի 40 երկրի ավելի քան 350 կառավարական կազմակերպություն և ընկերություն, հաղորդում է ռուսական «Վեստին»: Չարագործների հիմնական գործիքը դարձել է NetTraveler ծրագիրը, որը հնարավորություն է տալիս գաղտնի կերպով հետևել համակարգիչների գործողություններին: Հարձակման են ենթարկվել դեսպանատներ և դիվանագետներ (կազմում է ընդհանուր հարձակումների 32%-ը), կառավարական կազմակերպություններ (19%), ռազմական կառույցներ (9%), անհատական օգտագործողներ (11%), ֆինանսական (3%) և գիտահետազոտական (4%) հաստատություններ (4%), լրատվամիջոցներ (1%), ՏՏ ընկերություններ (3%), ինչպես նաև քաղաքական և հանրային կազմակերպություններ (3%): Հարձակումների 7%-ը բաժին է հասել արդյունաբերական օբյեկտներին և ենթակառուցվածքներին, իսկ 6%-ը` ավիացիայի ոլորտին: NetTraveler լրտեսների ցանցը, ըստ ամենայնի, իր գործունեությունը ծավալել է դեռ 2004-ից, սակայն հետազոտությունների արդյունքում հայտնաբերված վիրուսային օրինակները հայտնաբերվել են 2010-2013 թթ.: NetTraveler-ի կողմից հարձակման ենթարկված համակարգիչների մեծ մասը «Կասպերսկու լաբորատորիայի» կողմից հայտնաբերվել է Մոնղոլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ NetTraveler-ին հետաքրքրող տեղեկությունները հիմնականում վերաբերում էին տիեզերքի հետազոտություններին, նանոտեխնոլոգիաներին, միջուկային և լազերային էներգետիկային, բժշկությանն ու հաղորդակցությանը: Հարձակումներ իրականացնող շուրջ 50 օպերատորների մեծ մասն իր գործողություններում կիրառել է չինարենը` որպես հարազատ լեզու և որոշ շափով` անգլերենը: Նրանց կողմից օգտագործված լրտեսական ծրագիրը հնարավորություն ունի աշխատող համակարգչից պատճենահանել կարևոր տեղեկությունները, ձայնագրել ստեղնաշարի հպումները, ինչպես նաև ֆայլային համակարգի մասին տեղեկություններ, PDF և Microsoft Office տեսակի ֆայլեր բեռնել: NetTraveler-ի մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում