Պաշտոնապես ներկայացվել է Galaxy S4 Active սմարթֆոնը

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S4 Active սմարթֆոնը, որի մասին վերջերս տեղեկություններ էին տարածվել համացանցում, հաղորդում է Mashable-ը:
Նորույթն ունի ջրից և փոշուց պաշտպանվելու IP67 աստիճան և ջրի տակ մինչև 1 մ խորությամբ գտնվելուց հետո ունակ է 30 րոպե պահպանել աշխատանքային ռեժիմը:
Samsung Galaxy S4 Active-ն ունի 5-դյույմանոց էկրան, 1,9 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, 8 Մպ առաջնային և 2 Մպ երկրորդային տեսախցիկներ: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով և LTE բջջային ցանցերի հետ: Այն վաճառքի կհանվի 2013թ. ամռանն ԱՄՆ-ում և Շվեդիայում:
Թեմա
Civilnet










