Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության Windows 8.1 օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը կթողարկվի հունիսի 26-ին, հաղորդում է Verge-ը:
Windows 8.1-ի բետա տարբերակը կունենա մատնահետքերի սկանավորման գործառույթ` առանց հավելյալ ծրագրերի ներգրավման: Այսպիսով` օգտագործողն իր մատնահետքերի օգնությամբ հնարավորություն կունենա պաշտպանել Microsoft-ի իր օգտահաշիվը, ինչպես նաև համակարգի կամ առանձին թղթապանակների և բջջային ծրագրերի մատչման իրավունք ստանա:
Նշենք, որ Windows 8.1-ը Windows 8-ի խոշոր թարմացումն է: Այս տարբերակում, ըստ ամենայնի, կվերադառնա Start ստեղնը:
Civilnet











