Գլխավոր Լրահոս

Google-ը մտադիր է թողարկել կայքեր նախագծող ծառայություն

Google-ը մտադիր է թողարկել կայքեր նախագծող ծառայություն
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է թողարկել ծառայություն, որը մասնագետներին հնարավորություն կտա անվճար տարբերակով ստեղծել ինչպես ժամանակակից վեբ կայքեր և բջջային ծրագրեր, այնպես էլ գովազդային հայտարարություններ, հաղորդում է TechCrunch-ը: Նոր ծառայությունը կթողարկվի առաջիկա ամիսներին: Ընկերությունը ներկայում ունի վիրտուալ խմբագրիչ` Google Sites ծառայությունը: Այն շատ պարզ է, որի միջոցով սակայն վեբ էջեր կարելի է ստեղծել միայն պատրաստի շաբլոնների հիման վրա: Այն երկար ժամանակ է` ինչ չի թարմացվել: TechCrunch-ի հաղորդմամբ` Google-ը հաստատել է փաստը, որ նոր ծառայությունը կլինի ինքնուրույն արտադրանք` նախատեսված կրեատիվ գործակալությունների և դիզայներների համար: Նշվում է, որ Web Designerն ինտեգրվում է գովազդային այնպիսի հարթակներին, ինչպիսիք են ամերիկյան DoubleClick Studio-ն ու AdMob-ին: Web Designer-ի թողարկման հստակ ժամկետների և այլ բնութագրիչների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում