Գլխավոր Լրահոս

Նոր ծառայություն Facebook-ում` Pipe

Նոր ծառայություն Facebook-ում` Pipe
Facebook սոցցանցը ներկայացրել է Pipe բջջային ծրագրի միջոցով ֆայլերի փոխանակման նոր ծառայությունը, որը հնարավորություն է տալիս սոցցանցի օգտատերերին հաղորդագրությունների միջոցով միմյանց փոխանցել մինչև 1 Գբ ծավալով ֆայլեր, հաղորդում է Verge-ը: Pipe-ի բետա տարբերակի փորձարկումը կմեկնարկի մի քանի օր անց: Նշենք, որ տվյալների փոխանակումն իրականացվում է անմիջապես P2P-ի միջոցով, միևնույն ժամանակ Facebook-ի սերվերները չեն գործարկվում: Նոր ծառայությունից օգտվելը բավական հեշտ է. անհրաժեշտ է միայն տվյալ ֆայլը տեղադրել նշված պատուհանում և օգտատիրոջ ընկերների ցանկից ընտրել անհրաժեշտ կոնտակտը: Բջջային նոր ծրագրի հեղինակ Սիմոն Հոսելի խոսքով` ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի Pipe-ը մատչելի լինի սոցցանցի օգտատերերին: Քանի որ Pipe-ի միջոցով ֆայլերի փոխանցումն իրականացվում է ուղղակիորեն, ուստի անհրաժեշտ է երկու օգտատերերի` օնլայն կարգավիճակում լինելը: Pipe-ի բջջային տարբերակը դեռ չի գործում: Հոսելին նշել է, որ օգտատերերն ի սկզբանե պետք է սովորեն գործածել այն անհատական համակարգիչներում, որից հետո ծրագրային մշակման մասնագետները կաշխատեն բջջային տարբերակի ուղղությամբ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում