Գլխավոր Լրահոս

Ավիաշուկան գնում է փուլային ազատականացման

Ավիաշուկան գնում է փուլային ազատականացման

Կառավարությունը փուլային տարբերակով գնում է օդային փոխադրումների շուկայի ազատականացմանը: Գործադիրի այսօրվա` հունիսի 6-ի նիստին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, ներկայացնելով օդային փոխադրումների ազատականացման ռազմավարությունը, հայտարարեց, որ տարբեր քննարկումների արդյունքում կառավարությունը եկել է այն համոզման, որ օդային փոխադրումների շուկայում պետք է ունենա փուլային ազատականացման քաղաքականություն: Մովսեսյանի խոսքով` այս քաղաքականությունը ենթադրում է, որ ավիացիոն շուկայում կարող են լինել պետական ընկերություններ, ինչպես նաև շուկայի ազատականացման դրույթներ:

Քաղավիացիայի պետն ասաց, որ ռազմավարության առաջին փուլը ենթադրում է 5 տարի ժամկետ, իսկ ռազմավարությամբ նախատեսված է, որ կառավարությունը չպետք է ստանձնի պարտավորություն ավիափոխադրումների նկատմամբ և իրականացնի հովանավորչություն: Առաջին տարում նապատեսվում է Եվրամիության հետ սկսել օդային գոտու համաձայնագրի ստորագրում, ինչը ենթադրում է ԵՄ երկրների հետ ազատականացնել օդային փոխադրումները:

Առաջին փուլով նախատեսված է, որ ավիացիոն ուղղություններն ավիաընկերություններին ոչ թե ուղղակիորեն կտրամադրվեն, այլ մրցույթների միջոցով: Օդուղիները նախատեսված է բաժանել երեք խմբի, ինչը ենթադրում է, որ մրցույթներին կմասնակցեն հայկական երեք ավիաընկերություններ: Մովսեսյանը չբացառեց միևնույն ընկերության` տարբեր մրցույթներին մասնակցելու հնարավորությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում