Apple-ը հաջորդ շաբաթ կներկայացնի նոր MacBook Air-ը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հաջորդ շաբաթ կներկայացնի MacBook Air նոութբուքի նոր տարբերակը, հաղորդում է BusinessInsider-ը:
Նոր MacBook Air-ը կաշխատի միկրոպրոցեսորներ արտադրող ամերիկյան Intel ընկերության թողարկած նոր` Haswell չիպերով, ինչը ենթադրում է մարտկոցի ավելի երկար աշխատանքային ժամանակ:
Նշվում է, որ նորույթը կունենա բարձրորակ դիմային տեսախցիկ, տեսազանգերի համար նախատեսված կատարելագործված բարձրախոսներ և թարմացված WiFi մոդուլ: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել MacBook Air-ի նոր տարբերակի մոտալուտ թողարկման մասին:
Թեմա
Civilnet










