Գլխավոր Լրահոս

BlackBerry-ն կթողարկի հերթական սմարթֆոնը

BlackBerry-ն կթողարկի հերթական սմարթֆոնը
Էլեկտրատեխնիկա արտադրող կանադական BlackBerry ընկերությունը մտադիր է ներկայացնել BlackBerry 10 օպերացիոն համակարգով աշխատող նոր` A10 սմարթֆոնը, որը վաճառքի կհանվի 2013թ., հաղորդում է Mashable-ը: Սարքավորումը, լրատվամիջոցների հաղորդմամբ, կունենա 4,65-դյույմանոց ամբողջական սենսորային Super AMOLED էկրան, 1,5 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր: A10-ը, որը հայտնի է նաև Aristo անվամբ, սկզբնական շրջանում վաճառքի կհանվի ԱՄՆ-ում` Sprint բջջային օպերատորի ցանցում: Ընկերությունը հուսով է, որ նորույթը կմրցակցի հարավորեական Samsung-ի Galaxy S4 սմարթֆոնի հետ: Նշենք, որ 2013թ. BlackBerry-ն մտադիր է սմարթֆոնների շուկայում ներկայացնել  միանգամից 6 սմարթֆոն, որոնցից 3-ն արդեն հայտնի են: Դրանք են` BlackBerry Z10-ը և QWERTY ստեղնաշարով երկու գաջեթները` Q10-ը և BlackBerry Q5-ը: Համացանցում տեղեկություններ են տարածվել նաև BlackBerry Z5 անվանումով սմարթֆոնի թողարկման մասին, որը Z10-ի մատչելի տարբերակն է լինելու: Տեղեկությունների համաձայն` Z5-ը կպահպանի Z10-ի 4,2-դյույմանոց էկրանը, սակայն հիմնական տեխնիկական բնութագրիչները քիչ ավելի ազդեցիկ կլինեն: Սարքավորման պատրաստման մեջ կիրառված նյութերի հաշվին նորույթը մատչելի կլինի: Ակնկալվում է, որ կներկայացվի մեկ այլ նորույթ ևս` մատչելի R10-ը, որը կունենա 3,1-դյույմանոց էկրան, 5 Մգպ թվային տեսախցիկ, 8 Գբ ներկառուցվող հիշողություն և կաշխատի դեռ չթողարկված BlackBerry 10.1 օպերացիոն համակարգով: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` BlackBerry R10-ը կներակայացվի 2013թ. 3-րդ եռամսյակում: Արժեքը կտատանվի $300-400-ի սահմաններում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում