Գլխավոր Լրահոս

Հայաստանում առաջին բջջային դրամապանակը կներկայացնեն երիտասարդ ստեղծագործողները

Հայաստանում առաջին բջջային դրամապանակը կներկայացնեն երիտասարդ ստեղծագործողները
Հայաստանում առաջին բջջային դրամապանակը ներկայացնող դեմո-հոլովակների մրցույթ է հայտարարված, որին կարող են մասնակցել երիտասարդ ռեժիսորներ, օպերատորներ, լրագրողներ: Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը` նշելով, որ խրախուսվում են ուսանող մասնակիցները: «Իդրամ» բջջային դրամապանակը, որը գործում է 2012թ. հոկտեմբերից,  նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար. այն հնարավորություն է տալիս բազմաթիվ ֆինանսական գործարքներ կատարել բջջային հեռախոսից: Ինչպես տեղեկացրեց «Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, մրցույթը նպատակ ունի բարձրացնելու ժամանակակից վճարային համակարգերի վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, միաժամանակ հնարավորություն ստեղծելու փորձարկելու մասնագիտական ուժերը դեմո-հոլովակների նկարահանման ոլորտում: Նախաձեռնությանը միացել են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, «Օրդֆիլմ» կինոընկերությունը, «Մոբայլ սենթր» խանութների ցանցը: Հոլովակները հարկավոր է տեղադրել YouTube-ում և հղումն ուղարկել [email protected] հասցեին: Վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Մրցույթն անցկացվելու է 2 փուլով: Առաջին փուլում հաղթողներին (5 մասնակցի) ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրին` կազմված Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և «Օրդֆիլմ» կինոընկերության լավագույն մասնագետներից: Երկրորդ փուլում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված աշխատանքները կդրվեն Facebook-ում բաց քվեարկության: Երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հոլովակի հեղինակը «Իդրամի» գործընկեր «Մոբայլ սենթր»-ի կողմից որպես մրցանակ կստանա  Samsung Galaxy Ace S5830  հեռախոս և  «Իդրամ» հաշվի լիցքավորում: Լավագույն հոլովակի հեղինակը  պրոդյուսերական աջակցություն կստանա «Օրդֆիլմ» կինոընկերության կողմից, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կներգրավվեն կինոընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում