Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը կսկսի որոշակի հավելավճարի դիմաց iPhone սմարթֆոնների հին մոդելները վերջին սերնդի մոդելներով փոխանակելու գործընթացը, հաղորդում է Bloomberg -ը:
Աղբյուրի հաղորդմամբ` փոխանակման գործընթացը կմեկնարկի ընթացիկ ամսում` հունիսին: Ընկերությունն այս մասին պաշտոնապես դեռ չի հայտարարել: Նշված գործընթացում Apple-ի հետ կհամագործակցի բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամերիկյան Brightstar ընկերության հետ: Bloomberg-ը նշում է, որ Apple-ն այս քայլով փորձում է բարձրացնել iPhone 5-ի վաճառքների ցուցանիշը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխանակման գործընթացի ժամանակ օգտագործողը կվճարի միայն երկու սմարթֆոնների միջև եղած գնային տարբերությունը: Փորձագետների կարծիքով` այս գործընթացը հնարավոր է` կանխի Apple-ի բաժնետոմսերի արժեզրկումը:
Վերլուծաբանների գնահատականների համաձայն` 2013թ. սմարթֆոնների փոխանակման ծրագրին կմասնակցի ամերիկացիների 20%-ը: 2013թ. վերջին եռամսյակի ընթացքում Apple-ը վաճառել է 37,4 մլն, իսկ 2012թ. ամբողջ ընթացքում` 35,1 մլն iPhone:
Հիշեցնենք, որ iPhone 5-ը վաճառքի է հանվել 2012թ. սեպտեմբերին:
Civilnet











