Գլխավոր Լրահոս

Էլեկտրաէներգիան հուլիսի 7-ից կթանկանա 8 դրամով. ՀԾԿՀ

Էլեկտրաէներգիան հուլիսի 7-ից կթանկանա 8 դրամով. ՀԾԿՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին որոշեց` բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից կսահմանվի 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ։

Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար:

«Էներգետիկ հաշվեկշիռը կազմելիս ընտրվել է օպտիմալ տարբերակը»,- ասաց Բաղրամյանը:

Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանն էլ նշեց, որ ատոմակայանն աշխատում է մաքսիմալ ռեժիմով և արտադրում է այնքան էլեկտրաէներգիա, որքան հնարավոր է: Նա նշեց, որ սակագնում հաշվի չի առնվել փոխարժեքային գործոնը, մինչդեռ բոլոր նյութերը ձեռք են բերվում դրսից:

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն արձանագրում են, որ ներկայիս սակագներով հնարավոր չէ ապահովել ատոմակայանի անվտանգությունը»,- նկատեց Մարկոսյանը` հավելելով, որ անվտանգության միջոցառումներն իրականացվում են ԱՄՆ-ի և Եվրամիության դոնորների միջոցով:

Ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀէՑ) տնօրեն Եվգենի Բիբինի` էլեկտրաէներգիայի սակագնում վերադիրը (մարժա), սակայն, բավարար չէ ներդրումների իրականացման և ցանցերի նորոգման համար` հաշվի առնելով դրանց մաշվածության աստիճանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում