Թողարկվել է ICQ-ի Mac OS X տարբերակը

Ռուսական Mail.Ru Group ներդրումային խմբի Instant Messaging ստորաբաժանաումը թողարկել է ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման ICQ ծառայության Mac OS X տարբերակը, հաղորդում է Cnet-ը:
Բացի հաղորդագրությունների ավանդական փախանակումից` նոր ICQ-ի օգտատերերը հնարավորություն կունենան ձայնային զանգեր և տեսազանգեր կատարել, SMS հաղորդագրություններ ուղարկել և այլն:
Նշենք, որ սոցցանցերի սիրահարների համար ներդրված է օգտատիրոջ անհատական էջից Facebook, «Օդնոկլասնիկի» և «Վկոնտակտե» սոցցանցի օգտահաշիվներին միանալու և բոլոր ընկերների հետ մեկ էջի միջոցով շփվելու հնարավորությունը:
ICQ-ի ինտերֆեյսը (միջերես) ևս թարմացվել է: Նրանում ներդրվել են ընտրված ընկերների ու վերջին խոսակցությունների բաժինները, ինչպես նաև ընկերների որոնման ունիվերսալ ծառայությունը:
ICQ-ի նոր տարբերակը մշակվել է Instant Messaging Mail.Ru Group ստորաբաժանման մոսկովյան խմբի կողմից:
Թեմա
Civilnet










