Գլխավոր Լրահոս

2012թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 10 մլրդ դրամ. ԶՀԳ

2012թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 10 մլրդ դրամ. ԶՀԳ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի հերթական նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Համաձայն օրակարգի` քննարկվել է գործակալության 2012 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես` ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է ներդրումների ներգրավման և արտահանման խթանման ուղղությամբ իրականացված ու ընթացիկ ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ 2012թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, բարձր տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ և այլն), արտահանման խթանումը` շուրջ 4,5 մլրդ ՀՀ դրամ (սննդարդյունաբերություն, ոգելից և ոչ ոգելից խմիչքներ և այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ և միջազգային ցուցահանդեսներ, տարվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ:

Հաջորդ հարցով ներկայացվել է գործակալության 2013թ. միջոցառումների ծրագիրը, որը, ԶՀԳ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ, համահունչ է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության 2013թ. համար նախանշված գործողությունների ծրագրին և ոլորտներին (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն, բիոտեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում և այլն):

Նիստում արծարծվել են գործակալության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող և կազմակերպչական այլ հարցեր ևս: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել դրանք և առաջարկություններ ներկայացնել խորհրդին:

Վարչապետի որոշմամբ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ և թեթև արդյունաբերության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակտիվ գործունեության ու վաստակի համար «Տոսպ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում