Գլխավոր Լրահոս

Sony-ն համաձայնել է iRadio-ի գործարկմանը

Sony-ն համաձայնել է iRadio-ի գործարկմանը
Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերության Sony/ATV ստորաբաժանումը հաստատել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության` վիրտուալ iRadio ռադիոյի ստեղծելու նախագիծը, հաղորդում է Mashable-ը: Անցած շաբաթ Apple-ը արտոնագրային համաձայնագիր էր ստորագրել աշխարհի ամենախոշոր Universal Music և Warner Music Group երաժշտական լեյբլի հետ: Նոր երաժշտական արտադրանքը, ըստ ամենայնի, կդառնա գործող iTunes երաժշտական ծառայության բաղադրիչը: Ենթադրվում է, որ iRadio-ն կունենա այնպիսի գործառույթներ, որոնք բացակայում են ԱՄՆ-ում գործող Pandora ինտերնետային ռադիոյի կազմում: Նշենք, որ iTunes-ի ակտիվ օգտատերերի լսարանը կազմում է 500 մլն մարդ, այն դեպքում, երբ Pandora-ի համապատասխան ցուցանիշը մոտ 70 մլն է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում