Կթողարկվեն 46-դյույմանոց պլանշետային սեղաններ

Մուլտիթաչ սեղանների և էկրանների արտադրությամբ զբաղվող Ideum և Touch Systems ընկերությունները ներկայացրել են յուրօրինակ պլանշետ, որն արտաքինից սեղան է հիշեցնում: Ինչպես հաղորդում է Verge-ը, այն ունի 46-դյույմանոց էկրան և աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով: Փորձագետների կարծիքով` այն մեծ նվեր է կորպորատիվ օգտագործողների և դիզայներների համար:
46-դյույմանոց Platform 46-ը հնարավորություն ունի ճանաչելու 60 միաժամանակյա հպումներ, ինչը նշանակում է, որ սարքավորումից միաժամանակ կարող է օգտվել մի քանի օգտատեր: Հատկանշական է, որ պլանշետի էկրանը պաշտպանված է փոշուց և խոնավությունից:
Փորձագետները նշում են, որ Platgorm 46-ը կներկայացվի երկու տարբերակով, որոնցից առաջինը կունենա 684 բարձրությամբ և 72 կգ կշռով պլանշետային սեղան, 3,1 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Intel Core i7 պրոցեսոր, 8 Գբ օպերացիոն հիշողություն, 500 Գբ կոշտ սկավառակ, Wi-Fi, Bluetooth, USB 2.0, HDMI:
Platform 46-ի գլխավոր առանձնահատկությունը WiDi տեխնոլոգիան է, որը հնարավորություն է տալիս անլար տարբերակով սեղանից հեռուստացույց փոխանցել պլանշետի պատկերները:
Նոր սարքավորման երկրորդ` ավելի փոքր տարբերակն ունի 567 մմ բարձրություն, 57 կգ կշիռ, 2,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Core i7 պրոցեսոր, 500 Գբ կոշտ սկավառակ, 8 Գբ օպերացիոն հիշողություն: Սարքավորումը հնարավոր է պատվիրել ինչպես ներկառուցված համակարգչով, այնպես էլ առանց դրա: Ակնկալվում է, որ համակարգիչ չունեցող սեղանը կմիացվի մեկ այլ համակարգչի:
Platform 46-ը վաճառքի կհանվի 2013թ. հուլիսին: Առաջին տարբերակը կարժենա $13 հազ., երկրորդ` փոքր տարբերակը` $11 հազ.: Առանց պլանշետի տարբերակը կարժենա $10 հազ.:
Թեմա
Civilnet










