Երկօրյա դասընթաց` տեխնիկական ֆակուլտետների ուսանողների համար

Հունիսի 6-ին և 7-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում Երևանում և մարզերում գործող բուհերի տեխնիկական ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպվել էր երկօրյա դասընթաց, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Դասընթացը նվիրված էր ռադիոհասանելիության ցանցին, շարժական փոխկապակցման կենտրոնին և համակարգին, ինչպես նաև բջջային հեռահաղորդակցության համակարգի այլ առանցքային կոմպոնենտների վերաբերող թեմաներով: Ուսանողները հնարավորություն են ստացել նաև ականատեսը դառնալու կայանների շահագործման, ինչպես նաև տեխնիկական ապահովման առօրյային: Դասընթացը վարել են ընկերության տեխնիկական վարչությունների մասնագետները:
Թեմա
Civilnet










