Գլխավոր Լրահոս

iPhone-ը կօգնի գտնել կորած ուղեբեռը

iPhone-ը կօգնի գտնել կորած ուղեբեռը

Ֆրանսիական Airbus ավիաընկերությունը ներկայացրել է Bag2Go «խելացի» ճամպրուկի նախատիպը, որը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս մշտապես տեղյակ լինել, թե որտեղ է իրենց ուղեբեռը, հաղորդում է TechCrunch-ը:

Այս ճամպրուկը սովորականներից տարբերվում է RFID չիպով, որը հեշտացնում է օդանավակայանում ուղեբեռի գրանցման և ստացման գործընթացները: Բացի այդ` Bag2Go-ը պարունակում է ներկառուցված թվային կշեռք, որը ցույց է տալիս` արդյոք տվյալ բեռը գերազանցում է թույլատրելի կշռի սահմանը կամ արդյոք տեղափոխման ընթացքում բեռը բացվել է, թե ոչ: Նշենք նաև, որ ուղեբեռի գտնվելու վայրը որոշվում է GPS սարքի և 2G ցանցի ներսում աշխատող մոդուլի օգնությամբ:

Ուղեբեռի վերաբերյալ այս բոլորը տեղեկություններն ավտոմատ ռեժիմում փոխանցվում են iPhone սմարթֆոնին համար նախատեսված ծրագրին, որը հնարավորություն է տալիս QR կոդի միջոցով ճանաչել ուղեբեռի սեփականատիրոջը: Ավելին` այն հնարավորություն է տալիս Find My Bag գործառույթի օգնությամբ գտնել կորցրած բեռը կամ տեղեկություններ ստանալ վերջինիս գտնվելու վայրի մասին, ինչպես նաև կարդալ, թե ինչպիսի բեռներ չի թույլատրվում տեղափոխել:

Փորձագետների կարծիքով` Bag2Go-ն 20%-ով մատչելի կլինի համանման սարքավորումների շրջանում: Ի դեպ` զբոսաշրջիկները Bag2Go-ն ավիաընկերությունից վարձակալելու հնարավորություն ունեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում