Apple-ը ներկայացրել է iTunes Radio-ն

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հունիսի 10-14-ը Սան Ֆրանցիսկոյում ընթացող Worldwide Developers Conference 2013 (WWDC) համաժողովի շրջանակում ներկայացրել է նոր` iTunes Radio երաժշտական ծառայությունը, հաղորդում է Verge-ը:
Ավելի վաղ էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերության Sony/ATV ստորաբաժանումը հաստատել էր Apple-ի` վիրտուալ iRadio ստեղծելու նախագիծը, իսկ անցած շաբաթ Apple-ը արտոնագրային համաձայնագիր էր ստորագրել աշխարհի ամենախոշոր Universal Music և Warner Music Group երաժշտական լեյբլի հետ:
Նոր ծառայությունն ունի iTunes-ի ամբողջական մատչում, որում ներառված է այնպիսի խոշոր երաժշտական հրատարակիչների 26 մլն կատարում, ինչպիսիք են Sony-ն, Universal-ը, Warner-ը: iTunes Radio-ում օգտագործողը հնարավորություն ունի օգտագործված կատարումների հիման վրա ստեղծել սեփական «ռադիոկայանը»:
ԱՄՆ քաղաքացիների համար iTunes Radio-ն կլինի անվճար, սակայն կպարունակի տեքստային բաներներ և աուդիոգովազդներ: iTunes Match ամպային ծառայության բաժանորդներն ազատված կլինեն գովազդների ցուցադրումից:
Թեմա
Civilnet










