Apple-ը թարմացրել է MacBook Air և Mac Pro համակարգիչները

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հունիսի 10-14-ը Սան Ֆրանցիսկոյում ընթացող Worldwide Developers Conference 2013 (WWDC) համաժողովի շրջանակում ներկայացրել է թարմացված MacBook Air նոութբուքների շարքը, հաղորդում է Mashable-ը:
Նոութբուքները ստացել են 4-րդ սերնդի Intel պրոցեսորներ: Թարմացված Air-ները լիցքավորվող սարքերի հաշվին աշխատում են ավելի երկար: Մասնավորապես` 11-դյույմանոց տարբերակը` մինչև 9 ժ, իսկ 13-դյույմանոցը` 12 ժ:
Թարմացված MacBook Air-ների մատակարարման գործընթացը մեկնարկել է 2013թ. հունիսի 10-ից: 11-դյույմանոց տարբերակի արժեքը կկազմի $999, իսկ 13-դյույմանոցինը` $1099: Հասանելի են 128 Գբ և 256 Գբ հիշողություններով տարբերակները:
Apple-ը WWDC համաժողովի շրջանակում ներկայացրել է նաև Mac Pro համակարգչի թարմացված տարբերակը, որը հավաքման գործընթացը կիրականացվի ոչ թե Չինաստանում, այլ ընկերության ԱՄՆ-ի գործարանում:
Mac Pro-ի առանձնահատկություններից է «կրկնապատկված» AMD պրոցեսորը, Thunderbolt 2 արագագործ ինտերֆեյսի (միջորոս) հետ աշխատանքը, 4K մոնիտորները, ինչպես նաև կորպուսի փոքր չափերը:
Հիշեցնենք, որ MacBook Air և Mac Pro սարքավորումները վերջին անգամ թարմացվել էին 2012թ. կեսերին:
Թեմա
Civilnet










