Գլխավոր Լրահոս

Սեփական ատոմային էներգետիկան զարգացնելու Հայաստանի օրինակը ուսանելի է. ՄԱԳԱՏԷ-ի փոխտնօրեն

Սեփական ատոմային էներգետիկան զարգացնելու Հայաստանի օրինակը ուսանելի է. ՄԱԳԱՏԷ-ի փոխտնօրեն

Արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հունիսի 10-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ունեն ընդլայնման և խորացման ուղղվածություն:

Կարևորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշել է, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարևորել է, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան, և Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:

Իր հերթին Աշոտ Հովակիմյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման և հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից: 

ԱԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց ՄԱԳԱՏԷ-ի կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության և հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում