Գլխավոր Լրահոս

Apple iBookstore-ում կհայտնվի Beatles-ի նկարներով էլեկտրոնային գիրք

Apple iBookstore-ում կհայտնվի Beatles-ի նկարներով էլեկտրոնային գիրք
Հունիսի 18-ին Apple iBookstore վիրտուալ խանութում կհայտնվի The Beatles լեգենդար խմբի՝ մինչ այսօր անհայտ լուսանկարներով էլեկտրոնային գիրք: Բոլոր լուսանկարները խմբի թմբկահար Ռինգո Սթարի անձնական հավաքածուից են: «Դրանք նկարներ են, որոնք այլևս ոչ ոք չունի», - ասել է երաժիշտը գրքի թողարկման առթիվ: Լուսանկարների թվում են Փոլ Մակքարթնիի, Ջոն Լենոնի, Ջորջ Հարիսոնի և Ռինգո Սթարի նկարները համերգային հարթակներից և ձայնագրման ստուդիաներից դուրս՝ առօրյա միջավայրում: Սթարը նաև շատ է լուսանկարել իր ընկերներին հյուրախաղերի ժամանակ: Նկարներն ուղեկցվում են հեղինակի տեսամեկնաբանություններով, լիվերպուլյան մանկության և պատանեկության, ինչպես նաև ընկերների մասին նրա հուշերով: Գրքի տպագիր տարբերակը՝ «Լուսանկար» սովորական խորագրով և Սթարի ինքնագրով, կթողարկվի այս տարվա դեկտեմբերին՝ 2,5 հազ. տպաքանակով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում