Սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատարներն այսօր Samsung Galaxy S4 և iPhone 5 սմարթֆոններն են, սակայն հարց է, թե դրանցից որն է ավելի ամուր: Cnet կայքը տեսանյութ է հրապարակել, որում տարբեր իրավիճակներում փորձարկել է սմարթֆոնների դիմացկունությունը:
Փորձարկումն իրականացվել է սկզբում ջրում, որի ընթացքում Galaxy S4-ը ժամանակային մեծ տարբերությունով ավելի ուշ է շարքից դուրս եկել, քան iPhone 5-ը: Այնուհետ սմարթֆոնները փորձում են վնասել բանալիի օգնությամբ` էկրանները քերծելով: Երրորդ դրվագում սմարթֆոնները նույն բարձրությունից նետում են բետոնի վրա: Վերջնական փորձարկման ընթացքում գաջեթները տեղադրվում են ավտոմեքենայի անիվի տակ:
Civilnet











