Որոտանի հէկերի համալիրի վաճառքի հարցը քննարկման փուլում է։ Այս մասին Regnum գործակալությանն ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` մեկնաբանելով նյույորյքյան «Կոնտուր Գլոբալ» (ContourGlobal) ընկերության տարածած հաղորդագրությունը, թե իրենք բանակցում են Հայաստանի կառավարության հետ Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ:
Նախարարը նշել է, որ համալիրով հետաքրքրված է ոչ միայն նյույորքյան ընկերությունը, այլև մի շարք այլ երկրների ընկերություններ։ «Հարցը գտնվում է քննարկման փուլում, և որևէ հստակեցում չկա»,- ասել է նախարարը, հավելելով, թե Որոտանի հէկ-ի համալիրի մասնավորեցման հարցում որևէ օրենսդրական խնդիր չկա։
Հիշեցնենք, որ բուլղարական DD Agency փիար ծառայություններ իրականացնող ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ «Կոնտուր Գլոբալը» բանակցում է Հայաստանի կառավարության հետ Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ: «Կոնտուր Գլոբալը» միջազգային էներգետիկ ընկերություն է, որը 17 երկրներում էներգակայաններ ունի՝ ընդհանուր 3000 Մվտ հզորությամբ: «Չնայած գործարքի պայմանները դեռևս հստակեցման փուլում են` գնման արժեքը զգալի կլինի, և կպահանջվի արտաքին` ոչ հայաստանյան աղբյուրներից ֆինանսավորում»,- նշված է հաղորդագրությունում։
Ի դեպ` «Որոտանի հիդրոէլեկտրակայ
Civilnet











