Գլխավոր Լրահոս

Ճշգրտել էլէներգիայի թանկացման չափով

Ճշգրտել էլէներգիայի թանկացման չափով

«Երևան ջուրը» վերջին հինգ տարվա ընթացքում միայն երկրորդ անգամ է հիշում պայմանագրային պարտավորությունների մասին։

«Երևան ջուր» ընկերությունը փետրվարի վերջին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ խնդրելով վերանայել մայրաքաղաքում խմելու ջրի մատակարարման և կեղտաջրերի հեռացման սակագները՝ 1 խմ հաշվով Դ8-ով։ Հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի թանկացումը որոշ ճշգրտումներ է մտցրել այս հարցում՝ ջուրը կէժանանա ընդամենը Դ3,8-ով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), քննարկելով «Երևան ջուր» ընկերության սակագների ճշգրտման հայտը, հաշվարկել է, որ հուլիսի երկրորդ կեսից մայրաքաղաքում ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման 1 խմ-ի ծառայության սակագինը կարող է կազմել Դ170,256՝ ներկայիս Դ174,6-ի դիմաց։

Փետրվարի վերջին ՀԾԿՀ-ի ներկայացրած հայտով «Երևան ջուրն» առաջարկել էր 2013-2014 թթ. համար մայրաքաղաքի ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման 1 խմ ծառայության սակագինը սահմանել Դ138,37 (առանց ԱԱՀ-ի)՝ ներկայիս Դ145-ի դիմաց (առանց ԱԱՀ-ի)։ Եթե հայտը ներկայացնելու պահին ընկերությունը հաշվարկային տարվա համար էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված ճշգրտման գործակից էր ընդունել 1,274-ը՝ հաշվի առնելով հուլիսի 7-ից վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի թանկացման հանգամանքը, ՀԾԿՀ-ն գործակից է ընդունել 1,712-ը։

Թեև այս տարի նվազելու է ջրամատակարարման ծառայությունների սակագինը, փոփոխությունն աննշան է լինելու։ Բանն այն է, որ «Երևան ջուրը» վերջին հինգ տարվա ընթացքում միայն երկրորդ անգամ է հիշում պայմանագրային պարտավորությունների մասին։ Համաձայն 2005թ. ՀՀ կառավարության և «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև կնքված համաձայնագրի՝ վերջինս պարտավորվել է 2009-ից սկսած աստիճանաբար իջեցնել ջրի գինը՝ 10-րդ տարում (2015թ.) այն հասցնելով Դ93/1 խմ-ի։ Հասկանալի է, որ սակագնի նվազեցման ներկայիս տեմպերով 2015թ. հազիվ թե հնարավոր լինի ապահովել նախանշված ցուցանիշը։

Առաջին անգամ ՀԾԿՀ-ն Երևանում ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայության սակագինը նվազեցրել է 2011թ.՝ 1 խմ-ի դիմաց Դ7-ով՝ մինչև Դ174,06։ «Երևան ջուրը» անցած տարի դիմել էր 1 խմ հաշվով սակագինը Դ2-ով բարձրացնելու հայտով, հանձնաժողովը մերժել էր հայտը՝ սակագինը թողնելով անփոփոխ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում