Amazon-ը սկսել է 3D տպիչների վաճառքը

Համաշխարհային խոշորագույն Amazon.com Inc. օնլայն ռիթեյլերը սկսել է 3D տպիչների վաճառքը, հաղորդում է BusinessInsider-ը:
Amazon-ը նոր բաժին է ավելացրել, որտեղ հնարավոր է գնել ինչպես նոր սարքավորումը, այնպես էլ տպագրության համար անհրաժեշտ հումքը: Զուգահեռ վաճառվում են ուսուցողական նյութեր, ինչպես նաև օբյեկտների մոդելավորման ծրագրեր, որոնք հետագայում հնարավոր է կյանքի կոչել: 3D տպիչի օգնությամբ պլաստիկ նյութից հնարավոր է ստեղծել ցանկացած օբյեկտ, ինչը համարվում է տեխնոլոգիական մեծ առաջընթաց:
Սարքավորման գինը ներկայում $2 հազ. է, սակայն այն նվազման միտում ունի: Փորձագետների կարծիքով` մոտ ապագայում 3D տպիչների շուկան ունի արագ զարգանալու բոլոր շանսերը:
Amazon-ի խանութներում առկա են վերոնշյալ սարքավորման հետևյալ մոդելները` MakerBot Replicator 2, Afinia 3D Printer H-Series, 3D Systems’ Cubify, Fabbster 3D Printer, Airwolf3D, ինչպես նաև չինական մի քանի մոդելներ:
Թեմա
Civilnet










