Գլխավոր Լրահոս

IBM-ն աշխատանքից հեռացրել է 1,3 հազ. աշխատակցի

IBM-ն աշխատանքից հեռացրել է 1,3 հազ. աշխատակցի
Վերջին երկու օրերին ամերիկյան International Business Machines Corp. (IBM) տեխնոլոգիական ընկերությունն ԱՄՆ-ում աշխատանքից ազատել է շուրջ 1,3 հազ. աշխատակցի, հաղորդում է Cnet-ը: Զանգվածային կրճատման գործընթացն իրականացվել է ընկերության բիզնեսի օպտիմալացման շրջանակում: 2013թ. 1-ին եռամսյակում IBM-ի զուտ շահույթը անցած եռամսյակի համեմատ նվազել է 1%-ով` $3,06 մլրդ-ից մինչև $3,03 մլրդ: Օպերացիոն եկամուտների բարձրացման նպատակով ընկերության մենեջմենտը ներկայացրել է ընթացիկ ծախսերը $1 մլրդ-ով կրճատելու ծրագիրը, որը պետք է կյանքի կոչվեր աշխատակիցների ազատումների և համեմատաբար քիչ շահույթ ունեցող ուղղությունների փակման հաշվին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում