Նվազագույն աշխատավարձը բարձրացնելով՝ բարձրացվում են նաև մյուս աշխատավարձերը. «Ա1+»-ի հյուրասրահում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Սրանով մենք հայտարարում ենք, որ այսուհետ աշխատող աղքատ չպիտի լինի, որովհետև մեր նվազագույն սպառողական զամբյուղը 45 հազար դրամ է, և սահմանելով նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ՝ մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ աշխատողը չպետք է աղքատության շեմից ցածր լինի»,- նշեց նա:
Հակոբ Հակոբյանը նշեց, որ գործատուն պարտավոր է բարձրացնել իր աշխատողների աշխատավարձը՝ մինչև սահմանված նվազագույն շեմը, ավելին՝ պետությունը չի պարտադրում, այսինքն՝ ոչ նվազագույն աշխատավարձերի վերանայումը թողնված է գործատուների հայեցողությանը:
Ըստ Հակոբյանի՝ նվազագույնը հաշվարկվում է տարեկան երկու անգամ: «Մեր հաշվարկով՝ 30 հազար դրամը կազմում է սնունդը, 15 հազար դրամը՝ ոչ սնունդը»,- ասաց նա: ՀՀ-ում, նրա խոսքով, կան մարդիկ, որ ապրում են Դ20 հազարով՝ ծայրահեղ աղքատներն են: «Աշխարհում ընդունված նորմը 2 դոլար մեկ օրվա համար, և եթե համեմատենք, մեզ մոտ նվազագույն աշխատավարձը բավական բարձր է»,- ասաց նա:
Civilnet











