Գլխավոր Լրահոս

KfW-ն կարևորում է Հայաստանում ՓՄՁ-ների վարկավորումն արդյունավետ դարձնելու հարցը

KfW-ն կարևորում է Հայաստանում ՓՄՁ-ների վարկավորումն արդյունավետ դարձնելու հարցը

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանական զարգացման բանկի` KfW-ի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանին, հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Դավիթ Սարգսյանը բարձր և արդյունավետ է գնահատել բանկի հետ համագործակցությունը էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են ֆինանսական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններին: Մասնավորապես քննարկվել է փոքր և միջին ձեռներեցությանն աջակցության` շարունակական բնույթ ունեցող ծրագիրը, կարևորվել է փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորումն արդյունավետ և շահութաբեր դարձնելու հարցը: Լարս Օերմանը մանրամասնել է բանկի առաջիկա անելիքներն ու դրանց շուրջ կառավարության հետ բանակցությունների ընթացքը:

Ֆինանսների նախարարը KfW-ին համարել է կարևոր գործընկեր և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում