Գլխավոր Լրահոս

Հայաստանը կրճատել է սովյալների բացարձակ թիվը

Հայաստանը կրճատել է սովյալների բացարձակ թիվը

Հայաստանը մեկն է այն 18 երկրներից, որն իրականացրել է Հազարամյակի զարգացման և Համաշխարհային պարենային գագաթաժողով իգլխավոր նպատակներից մեկը՝ 1990-1992 թթ. մինչև 2010-2012 թթ.  ընկած ժամանակահատվածում կրկնակի նվազեցնելով սովյալների մասնաբաժինը բնակչության ընդհանուր կազմում ու կրճատելով նրանց բացարձակ թիվը։

ՄԱԿ-ի Պարենիև գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածած հաղորդագրության համաձայն՝ Համաշխարհային պարենային գագաթաժողովի բարդ այս նպատակը նախկին խորհրդայի նհանրապետություններից կյանքի են կոչե լնաև Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքմենստանը։ «Այս երկրների օրինակը ցույց է տալիս, որ քաղաքական կամքի, համակարգման և համագործակցության առկայության դեպքում սովյալների թվի արագ և երկարաժամկետ կրճատման խնդիրը լիովին հաղթահարելի է»,–ասել է FAO-ի գլխավո րտնօրեն Ժոզե Գրացիանուդա Սիլվան:

Միաժամանակ, նա կոչ է արել երկրներին բաց չթողնել պահը և հասնել սովի լիակատար վերացման, ինչը պահանջում է «Զրոյականսովի»  հայեցակարգը, որը 2012թ. առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

Ընդհանուր առմամբ, սովի դեմ պայքարում 38 երկիր ժամանակից շուտ է արձանագրել նախանշված թիրախները։ Համաձայն «Համաշխարհային պարենային անվտանգության իրավիճակի մասին» զեկույցի՝ 2012թ.սովյալների գերակշիռ մասը, այն է՝ 852 մլն մարդ, բնակվել է զարգացող երկրներում, ինչը կազմում է այդ երկրների բնակչության 15%-ը։ Զարգացած երկրներում թերսնվում է 16 մլն մարդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում