Գլխավոր Լրահոս

Մեկօրյա գործադուլ Թուրքիայում

Մեկօրյա գործադուլ Թուրքիայում

Կիրակի իր տասնյակհազարավոր համակիրների առաջ ունեցած ելույթում Էրդողանը բացահայտ հայտարարեց, որ ինքն է հրաման տվել ցրելու Գեզի այգու ցուցարարներին ու ավերել վրանային ավանը: (Photo: AFP)

Հունիսի 17-ին Թուրքիայում սպասվում է մեկօրյա գործադուլ: Երկրի խոշորագույն երկու արհմիություններ իրենց աշխատակիցներին հորդորել են դուրս չգալ աշխատանքի՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջելով դադարեցնել ոստիկանական բռնաճնշումները ցուցարարների նկատմամբ:

Մի կողմից Էրդողանն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել, մյուս կողմից՝ Թուրքիայի վարչապետի գրգռիչ և վիրավորական հայտարարությունները հազարավոր նոր մարդկանց ստիպում են դուրս գալ փողոց՝ վանկարելով «Էրդողա´ն, հեռացի´ր»:

Կիրակի իր տասնյակհազարավոր համակիրների առաջ ունեցած ելույթում Էրդողանը բացահայտ հայտարարեց, որ ինքն է հրաման տվել ցրելու Գեզի այգու ցուցարարներին ու ավերել վրանային ավանը: Նա սպառնաց բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին, որոնք իրեն ու Թուրքիան ներկայացնում են որպես բռնակալ ու ավտորիտար պետություն:

Մինչ Էրդողանը ելույթ էր ունենում իր համակիրների առաջ, Ստամբուլի կենտրոնական փողոցներում և մասամբ նաև քաղաքի արևելյան հատվածում, շարունակվում էին բախումները անզեն ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև: Ամեն մի անկարգության նշանի դեպքում ոստիկանությունը անմիջապես կիրառում է արցունքաբեր գազ:

Թաթուլ Հակոբյան, Ստամբուլ

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում