Facebook-ը հունիսի 20-ին նոր ծառայություն կներկայացնի

Facebook ընկերությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել է հունիսի 20-ին ներկա լինելու Մենլո Պարկի կենտրոնակայանում կայանալիք միջոցառմանը, հաղորդում է Mashable-ը:
ABC News-ին ուղարկված հրավիրատոմսում մասնավորապես նշված է, որ ընկերության հատուկ խումբն աշխատում է «մեծ գաղափարի շուրջ»:
Բացառված չէ, որ հունիսի 20-ին կայանալիք միջոցառումը նվիրված լինի RSS-ռիդերին: Ըստ ամենայնի, Facebook-ը կառաջարկի սեփական RSS ծառայությունը Google Reader-ի փոխարեն, որը 2013թ. հուլիսի 1-ից այլևս չի գործելու սոցցանցում:
Վերջերս Facebook-ը գործարկել է հեշթեգների միջոցով որոնման գործառույթը: Այսուհետ, գրառումներին կցելով # նշանը, սոցցանցի օգտատերերը հնարավորություն կունենան տեսնելու նմանատիպ բոլոր հաղորդագրությունների և տվյալ թեմայի հետ հետ կապված իրադարձությունների էջերի հավաքածուն:
Թեմա
Civilnet










