Գլխավոր Լրահոս

Չինաստանը կորցնում է վերահսկողությունը ստվերային բանկինգի նկատմամբ. Fitch

Չինաստանը կորցնում է վերահսկողությունը ստվերային բանկինգի նկատմամբ. Fitch

Չինաստանի ստվերային բանկային համակարգը դուրս է գալիս վերահսկողությունից՝ փոխառուների կողմից ճնշման մեծացման պայմաններում, որոնք փորձում են երկրաձգել իրենց կարճաժամկետ պարտքերի ժամկետը, ասվում է միջազգային վարկանաշային Fitch գործակալության զեկույցում: 

Գործակալության տվյալների համաձայն՝ վարկերի ծավալն այնքան մեծ է, որ Չինաստանը հազիվ թե կարողանա կանխել երկրում տնտեսական իրադրության վատթարացումը:

«Վարկերի աճի մոդելը ակնհայտորեն փլուզվում է, որը կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների և հնարավոր է ՝ դեֆլացիայի՝ ճապոնական ոճով», -ասել է Fitch-ի՝ Չինաստանի առաքելության ղեկավար Շարլին Չուն:

Նրա խոսքով՝ Չինաստանի ստվերային բանկային համակարգում բացակայում է թափանցիկությունը, ինչն էլ պայմանվորում է ռիսկի մեծացումը: «Մենք  գաղափար անգամ չունենք՝ ովքեր են փոխառուները, ովքեր՝ վարկատուներ: Սա վատթարցնում է իրադրությունը», -ասել է Չուն:
Ժամետանց  վարկերի  մասնաբաժինը կայուն 1% աճ է արձանագրում, սակայն, ըստ փորձագետնրի, սա ոչինչ չի նշանակում, քանի որ նոր վարկերի գրեթե կեսը բաժին է ընկնում վարկավորման այլ տեսակների:

Իրարդրությունն առավել մտահոգիչ է երկրի ռեգիոններում, որոնց ստվերային բանկային համակարգը, ըստ գործակալության, կազմում է $1,4 տրլն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում