Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը կարող է դառնալ Հունաստանի գազամատակարար ցանցի սեփականատերը

Ադրբեջանը կարող է դառնալ Հունաստանի գազամատակարար ցանցի սեփականատերը

Լուսանկարում՝ SOCAR-ի գլխամասային գրասենյակը Բաքվում (Photo: Trend.az):

Հնարավոր է՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, գնի Հունաստանի ներքին գազամատակարարող ընկերությունը՝ DEPA-ն, որը Հունաստանի կառավարությունը ցանկանում է մասնավորեցնել:

Ինչպես հաղորդում է World Energy Weekly տեղեկագիրը (նավթագազային ոլորտում խորհրդատվություն իրականացնող ֆրանսիական Petrostrategies ընկերության ամենշաբաթյա հանդեսն է), Հունաստանն ակնկալում էր, որ DEPA-ն կվաճառի ռուսական «Գազպրոմին»՝ 900 միլիոն եվրոյով: Այն բանից հետո, երբ «Գազպրոմը» հրաժարվել է գնել հունական ընկերությունը, հավակնորդների թվում մնացել է միայն մեկ ընկերություն՝ ադրբեջանական SOCAR-ը, տեղեկացնում է հանդեսը:

«Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ իրենք DEPA-ն գնելու որոշումից հետ են կանգնել, քանի որ այն ծանրաբեռնված է բաժանորդների չվճարած պարտավորություններով: World Energy Weekly-ն, սակայն, վկայակոչելով Հունաստանում իր աղբյուրները, նշում է, որ հունական ընկերությունը ձեռք չբերելու հիմնական պատճառն այն է, որ Եվրոպական հանձնաժողովն է «Գազպրոմին» ստիպել հրաժարվել այդ որոշումից:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում