«Tweet»-ն այսուհետև անգլերենի «Օքսֆորդ» բառարանում

Twitter-ը դարձել է միլիոնավոր մարդկանց առօրյայի անբաժանելի և կարևոր մասը, ինչը դրդել է անգլերենի «Օքսֆորդ» բառարանի (Oxford English Dictionary, OED) հրատարակիչներին «tweet» բառն ընդգրկել նոր՝ հունիսի հրատարակության մեջ, հաղորդում է Daily Mail-ը:
OED-ի գլխավոր խմբագիր Ջոն Սիմփսոնի խոսքով՝ բառը և՛ որպես գոյական, և՛ որպես բայ կմտնի հունիսի նոր, խմբագրված տարբերակի մեջ:
Իրականում «tweet» բառն անգլերենի բառարաններում կա առնվազն 1851թ.-ից՝ «թռչունների ճռվողյուն» իմաստով: Այսուհետև բառը կունենա նաև հետևյալ իմաստը՝ «Twitter սոցիալական կայքում հրապարակում անել կամ պարբերաբար օգտագործել Twitter-ը»: Ուշագրավ է, որ «retweet»-ը մուտք է գործել OED դեռևս 2011-ին:
Այս տարի բառարան մուտք գործած տեխնոլոգիական բնույթի այլ բառերից են նաև «crowdsourcing»-ը, «mouseover»-ը, «e-reader»-ը և «re-direct»-ը:
Թեմա
Civilnet










