Մտածել, որ 7,2 տոկոս տնտեսական աճը տալու է էական արդյունք, ճիշտ չէ. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Ունենք եկամուտների բևեռացվածություն, ունենք նվազագույն աշխատավարձի ոչ բարձր մակարդակ: Այս պարագաներում, այո, 7,2 տոկոս տնտեսական աճը բերելու է բարելավման»,- նշեց նա:
Ըստ Բոստանջյանի՝ նորմալ է, որ այսօր սովորական քաղաքացին իր կյանքում էական փոփոխություն չի նկատում: «Բոլոր դեպքերում, տնտեսական աճը բնութագրական մեծություն է, որ ցույց է տալիս այս երկիրն առաջ է շարժվում, թե ոչ: Հաշվի առած ճգնաժամը, դրա հետևանքները, և ընդհանրապես, այս իրավիճակը՝ այս 7,2-ն ապահովելը, հավատացնում եմ ձեզ, շատ կարևոր էր մեզ համար»,- նշեց նա:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի
Civilnet











