Skype-ի տեսաուղերձներն արդեն հասանելի են բոլորին

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության ինտերնետային հեռախոսակապի Skype խոշորագույն ծառայության 3-րոպեանոց տեսահաղորդագրությունների անվճար փոխանակման գործառույթն արդեն հասանելի է ծառայության բոլոր օգտատերերին, հաղորդում է Mashable-ը:
Նշված գործառույթը հասանելի է Windows 8, Mac, iOS, Android և BlackBerry օպերացիոն հարթակների համար: Ավելի վաղ Skype-ը փորձարկել էր տեսահաղորդագրությունների բետա տարբերակը:
Սեղմելով «տեսահաղորդագրություն» ստեղնը, օգտատերը հնարավորություն ունի ձայնագրել և այդ ծառայության ցանկացած օգտատիրոջ ուղարկել մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութ, անգամ այն դեպքում, երբ տվյալ օգտատերն օֆլայն ռեժիմում է: Ձայնագրված տեսանյութն այնուհետև հնարավոր է դիտել և անհրաժեշտության դեպքում խմբագրել:
Այս տեսանկյունից Skype-ի լուրջ մրցակիցներից է FaceTime ծառայությունը, որը նունյպես ունի տեսահաղորդագրություններ ուղարկելու գործառույթ, իսկ Google-ի սիրահարների համար գոյություն ունի վերջերս թողարկված Hangouts ծառայությունը:
Թեմա
Civilnet










