Լուսանկարների անվճար փոխանակման Instagram ծառայությունում կհայտնվի կարճ տեսանյութերի նկարահանման և ծառայությունում դրանց տարածման հնարավորություն: Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, ակնկալվում է, որ այս մասին կհայտարարվի 2013թ. հունիսի 20-ին` Facebook-ի հրավիրած մամուլի ասուլիսին: Հիշեցնենք, որ սոցցանցը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել է հունիսի 20-ին ներկա լինելու Մենլո Պարկի կենտրոնակայանում կայանալիք միջոցառմանը:
Instagram-ում տեսանյութերի գործառույթի ավելացումը պատասխան քայլ կհանդիսանա Vine, Viddy, Cinemagram, Socialcam և այլ ծառայություններին, որոնցից ամենահայտնին Vine-ն է: Վերջերս Twitter միկրոբլոգների ցանցը ներկայացրել էր Vine բջջային ծրագրի Android տարբերակը, որը նախատեսված է կարճ տեսանյութերի ստեղծման և հրապարակման համար: Բջջային ծրագրից օգտվելու համար հարկավոր է Vine-ում ստեղծել անձնական օգտատիրական էջ կամ օգտագործել Twitter-ի անձնական էջը: Արդյունքում ստացված տեսանյութը հնարավոր է տեղադրել Twitter-ի սեփական բլոգում կամ Facebook-ի էջում:
Civilnet











